Սպորտ

Շախմատի պատանիների հավաքականը հաղթել է Ավստրալիայի թիմին

1 րոպեի ընթերցում

Շախմատի պատանիների հավաքականը հաղթել է Ավստրալիայի թիմին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի պատանիների հավաքականը շարունակում է ելույթները մինչև 16 տարեկանների Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Ավստրիայի ընտրանին էր: Հայ պատանիներին հաջողվեց գերազանցել մրցակցին 0,5:3,5 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը և Աննա Սարգսյանը: Դավիթ Միրզոյանը կիսեց միավորը:

Մրցաշարին մասնակցում է 30 հավաքական: Որպես կազմակերպիչ` Հնդկաստանը ներկայացել է 3 թիմով: Յուրաքանչյուր հավաքական բաղկացած է 4 հիմնական խաղացողներից և մեկ պահեստային մասնակցից, ընդ որում, մասնակիցներից մեկը պետք է լինի աղջիկ և խաղա առնվազն երեք խաղափուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում