Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանին կօգնի հաղթահարել շրջափակման խնդիրները. իրանագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունը չափազանց կարեւոր քայլ է Հայաստանի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ ազատ տնտեսական գոտու հնարավորինս արագ եւ որակյալ գործարկումը կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների, ինչպես նաեւ առեւտրաշրջանառության ծավալի ընդլայնմանը: «Այն կարող է դառնալ լուրջ հարթակ Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների համատեքստում, եւ հաշվի առնելով այն, որ Հայաստանը վերջերս Եվրամիության հետ ստորագրեց համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, նաեւ Իրան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում: Հետեւաբար, մեզ համար ծրագիրն իսկապես մեծ կարեւորություն ունի հատկապես տնտեսական իմաստով: Սակայն սա ամենեւին չի նշանակում, որ ծրագիրը չունի քաղաքական բաղադրիչ, որովհետեւ նմանատիպ միջոցառումներով Հայաստանը փորձում է նաեւ ինչ-որ առումով հաղթահարել այն շրջափակումը, որը մեզ պարտադրվել է մեր հանդեպ թշնամական դիրքորոշում ունեցող այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը: Եվ այդ խնդիրները հաշվի առնելով` չպետք է մոռանալ աշխարհաքաղաքական բաղադրիչի մասին»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի համոզմամբ՝ ամեն ինչ կախված է Հայաստանի եւ Իրանի կողմից տարվող աշխատանքներից` ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններից լիարժեքորեն օգտվելու համար: «Ծրագիրը կարող է ունենալ լավ ապագա, բնականաբար եթե դրա շրջանակում շարունակվեն ինտենսիվ աշխատանքներ»,-եզրափակեց իրանագետը:

Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 15-ին:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին