Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում կան մի շարք չլուծված հարցեր էներգետիկայի և մաքսային ոլորտներում, սակայն կա դրանք լուծելու գործողությունների պլան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամենամյա ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Եվրասիական տնտեսական միությունը մեր բոլորի համատեղ ձեռքբերումն է: Քննադատները միշտ շատ են, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, սակայն թվերը ցույց են տալիս, որ որոշումները ճիշտ են եղել և մենք առաջ ենք շարժվում մեզ անհրաժեշտ բոլոր ուղղություններով: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ավելանում է ներքին առևտրաշրջանառությունը, ներքին արտահանումը, այս ամենը երևում է թվերով: Նույնիսկ այն երկրները, որոնք նոր են միացել մեզ, դրական արդյունք ունեն»,- ասել է ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինը հավելել է, որ առայժմ կան չլուծված հարցեր՝ կապված էներգակիրների և էլեկտրաէներգիայի հետ: «Սակայն մենք ունենք գործողությունների պլան, թե երբ պետք է մենք այս ոլորտներում անցնենք ընդհանուր լիբերալացման: Եվ մենք առաջ կշարժվենք համաձայն այդ պլանի»,- նշել է Պուտինը:

Նա խոսել է նաև մաքսային ոլորտում առկա խնդիրների մասին: «Մենք պայմանավորվել ենք և ես հույս ունեմ, որ կիրականացնենք մեր տարածքներով փոխադրվող ապրանքների տեղաշարժն էլեկտրոնային եղանակով վերահսկելու քայլեր: Սա շատ կարևոր և անհրաժեշտ գործողություն է»,- նշել է ՌԴ նախագահը՝ կարևորելով նաև ԵԱՏՄ անդամ երկրներում համատեղ մաքսային կետեր ունենալու գաղափարը:

Հայերեն English Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին