Տնտեսություն

Ծրագրային ձևաչափով ներկայացումը կդառնա ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի բաղկացուցիչ մաս

1 րոպեի ընթերցում

Ծրագրային ձևաչափով ներկայացումը կդառնա ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի բաղկացուցիչ մաս

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ծրագրային բյուջետավորման վերջնական ներդրման իրավական հիմքերն ապահովող օրենսդրական նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեց 92 պատգամավոր:

ՀՀ-ում 2019թ. ծրագրային ձևաչափով ներկայացումը կդառնա պետական բյուջեի մասին օրենքի բաղկացուցիչ մաս: Այն ծրագրերը, որոնք ձևակերպված կլինեն որպես միջոցառումների իրականացման ամբողջություն կոնկրետ մեկ նպատակի համար, կվերագրվեն մեկ պետական կառույցի, և այդ կառույցը պատասխանատու կլինի իրեն վերագրված ծրագրի իրականացման համար: Բազմամյա ծրագրերի դեպքում բյուջեի նախագծի մեջ կներկայացվի դրանց ընթացքը բնութագրող տեղեկատվություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում