Սպորտ

Շախմատի պատանիների հավաքականը պարտվել է Օլիմպիադայի 4-րդ տուրում 

1 րոպեի ընթերցում

Շախմատի պատանիների հավաքականը պարտվել է Օլիմպիադայի 4-րդ տուրում 

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի պատանիների հավաքականը շարունակում է ելույթները մինչև 16 տարեկանների Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանում ընթացող Օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցելով Իրանի թիմի հետ պարտվել է 1:3 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Արամ Հակոբյանը և Դավիթ Միրզոյանը: Պարտություն են կրել Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը:

Այս տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 4 միավոր և 12-րդ տեղում է:

Մրցաշարին մասնակցում է 30 հավաքական: Որպես կազմակերպիչ` Հնդկաստանը ներկայացել է 3 թիմով: Յուրաքանչյուր հավաքական բաղկացած է 4 հիմնական խաղացողներից և մեկ պահեստային մասնակցից, ընդ որում, մասնակիցներից մեկը պետք է լինի աղջիկ և խաղա առնվազն երեք խաղափուլում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում