Զավեն Անդրիասյանը կմասնակցի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանը կունենա մեկ մասնակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում մեկնարկող մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Զավեն Անդրիասյանը: «Զավենը կայծակնային դասակարգման աղյուսակում առաջինն է և կարող է պայքարել մեդալների համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Եվրոպայի արագ և կայծակնային մրցաշարը կանցկացվի Լեհաստանի Կատովիցե քաղաքում: Մեկնարկում է դեկտեմբերի 14-ին և կավարտվի 18-ին: