Կարծիքներ

Գանտահարյանը Թրամփի հայտարարությունը համարում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր թեժացման առիթ

2 րոպեի ընթերցում

Գանտահարյանը Թրամփի հայտարարությունը համարում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր թեժացման առիթ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությունը հայկական համայնքների կողմից հիմնականում բացական արձագանք է ստացել : «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Այդ հայտարարությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր թեժացման առիթ կարող է հանդիսանալ: Ներկայումս իսրայելա-պաղեստինյան բանակցությունների սեղանին դրված խնդիրը շատ սուր է, և երրորդ կողմի կտրուկ միջամտությունը չի նպաստելու խնդրի խաղաղ կարգավորմանը »,- ասաց Գանտահարյանը:

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագրի կարծիքով` ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությունը բավականին հավասարակշռված էր և պարունակում էր նաև որոշ ուղերձներ:

« Նալբանդյանն իր հայտարարության ենթատեքստում նկատի ուներ, որ հակամարտության կարգավորման հարցը Իսրայելի և Պաղեստինի խնդիրն է, և պետք չէ իրավիճակի սրման միտումով հայտարարություններով հանդես գալ: Իսկ Արամ Ա-ի հայտարարության հիմնական ուղերձն այն էր, որ Երուսաղեմը բաց քաղաք պետք է մնա միաստվածության երեք կրոնների համար և որևէ կողմի համար կարգավիճակ պետք է չստանա»,- նշեց Գանտահարյանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ փաստաթուղթ է ստորագրել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում