Սպորտ

Հայաստանի պատանիների շախմատի թիմը հաղթանակով է մեկնարկել Օլիմպիադայում 

1 րոպեի ընթերցում

 Հայաստանի պատանիների շախմատի թիմը հաղթանակով է մեկնարկել Օլիմպիադայում 

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում մեկնարկեց մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը Հնդկաստան է մեկնել հետևյալ կազմով. Արամ Հակոբյան, Շանթ Սարգսյան, Դավիթ Միրզոյան, Մամիկոն Ղարիբյան և Աննա Սարգսյան: Հավաքականի մարզիչն է կրկնակի Օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Երեկ կայացած առաջին տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը 4-0 հաշվով առավելության հասավ Շրի Լանկայի հավաքականի նկատմամբ: Թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը և Աննա Սարգսյանը:

2-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Իսրայելի հավաքականը:

Մրցաշարին մասնակցում է 30 հավաքական: Որպես կազմակերպիչ` Հնդկաստանից մասնակցում է 3 թիմ:Յուրաքանչյուր հավաքական բաղկացած է 4 հիմնական խաղացողներից և մեկ պահեստային մասնակցից, ընդ ուրում մասնակիցներից մեկը պետք է լինի աղջիկ և խաղա առնվազն երեք խաղափուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում