Սպորտ

Կարեն Գրիգորյանը Մալայզիայի միջազգային մրցաշարի առաջատարներից է 

1 րոպեի ընթերցում

Կարեն Գրիգորյանը Մալայզիայի միջազգային մրցաշարի առաջատարներից է 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը մասնակցում է Մալայզիայի միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացել են մրցաշարի առաջին և երկրորդ տուրերը: Գրիգորյանը երկու պարտիաներում էլ հաղթանակ է տարել: Նա առաջատարների շարքում է:

Մալայզիական Պենանգ օփենին մասնակցում է 134 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր և 18 միջազգային վարպետ: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կավարտվի դեկտեմբերի 9-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում