Սպորտ

Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է Քրիստինա Հոլուժ-Ռաձիկովսկայի հուշամրցաշարին 

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է Քրիստինա Հոլուժ-Ռաձիկովսկայի հուշամրցաշարին 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է ՔրիստինաՀոլուժ-Ռաձիկովսկայի հուշամրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մկրտչյանը 7 հնարավորից հավաքել է 3,5 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: 5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Լելա Ջավախաշվիլին:

ՔրիստինաՀոլուժ-Ռաձիկովսկայի հուշամրցաշարին մասնակցում է 10 շախմատիստուհի՝ Լիլիթ Մկրտչյանը, Լելա Ջավախաշվիլին, Իոլանտա Զավադսկան, Յոհաննա Մայդանը, Իրինա Բուլմագան, Կլաուդիա Կուլոնը, Եկատերինա Աթալիկը, Մոնիկա Սոչկոն, Յուլիա Շվայգերը և Կարինա Շեպկովսկան: Այն կեզրափակվի դեկտեմբերի 6-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում