Հասարակական

Շիրակում անասնագոմի փլուզման հետևանքով 9 խոշոր եղջերավոր անասուն և 25 հավ է սատկել 

1 րոպեի ընթերցում

Շիրակում անասնագոմի փլուզման հետևանքով 9 խոշոր եղջերավոր անասուն և 25 հավ է սատկել 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Շիրակ գյուղում գտնվող անասնագոմերից մեկում դեկտեմբերի 4-ին հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհվել է Շիրակ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքը:

Անասնագոմի տանիքից այրվել է 20 քմ հատված, փլուզվել 30 քմ, սատկել 9 խոշոր եղջերավոր անասուն և 25 հավ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում