Հասարակական

Զինվորական կենսաթոշակառուների ընտանիքները բնակարան կստանան սեփականության իրավունքով

1 րոպեի ընթերցում

Զինվորական կենսաթոշակառուների ընտանիքները բնակարան կստանան սեփականության իրավունքով
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ հստակեցնում է Պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության ընթացակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ որոշմամբ սահմանվում են ՀՀ ՊՆ ծառայողական ֆոնդի բնակարանները սեփականության իրավունքով տրամադրման դեպքում զինծառայողի (նաև՝ նախկին զինծառայողի) հետ կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրերի տեսակները, ինչպես նաև հստակեցվում է բնակարանները սեփականության իրավունքով տրամադրելու ժամանակ հիմք ընդունվող զինծառայողի (նաև՝ նախկին զինծառայողի) ընտանիքի կազմը:

Ընդունվեց նաև որոշում, որով նախատեսվում է առավել դյուրացնել զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության գործընթացը: «Ընդունված որոշման համաձայն հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովությունն իրականացվելու է սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով՝ անկախ տրամադրման վայրից»,- ասաց Զաքարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում