Սպորտ

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը կկայանա Լոնդոնում

1 րոպեի ընթերցում

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը կկայանա Լոնդոնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը կկայանա 2018 թվականի նոյեմբերի 9-28-ը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը կմրցի հավակնորդների մրցաշարի հաղթողի հետ:

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բոլոր մասնակիցները հայտնի են: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք մրցաշարին կմասնակցեն՝ Լևոն Արոնյանը, Շախրիար Մամեդյարովը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը և Սերգեյ Կարյակինը:

Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում