Սերգեյ Ժելեզնյակն իրենց փորձագետ համարողներին կոչ է անում չսադրել և չվիրավորել այլ ազգերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակը Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպված երկկողմ կլոր սեղան-կոնսուլտացիայի հերթական փուլի շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադարձ է կատարել ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի աղմկահարույց ռեպորտաժին, որում լրագրողը հնչեցրել էր հակահայկական արտահայտություններ:

Սերգեյ Ժելեզնյակը հստակեցրել է, որ Ռուսաստանը, ինչպես եւ Հայաստանը, ժողովրդավարական երկիր է, եւ ցանկացած մարդ կարող է ունենալ իր տեսակետը:

«Մի բան է, երբ դա մասնավոր մարդու կողմից է հնչեցվում, եւ մի այլ բան է, երբ դա ասում է պետական գործիչը։ Այս առումով, ես խորհուրդ կտայի կենտրոնանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակի հայտարարությունների, ՌԴ ԱԳՆ-ի, ՌԴ կառավարության տեսակետի եւ, առհասարակ, ՌԴ պետական մարմինների հայտարարությունների վրա, որոնք կարող են ներկայացնել Ռուսաստանի պաշտոնական տեսակետը», - ընդգծեց նա:

Օրերս ռուսական «Время покажет» հաղորդաշարի հերթական քննարկման ժամանակ իր հակահայկական դիրքորոշումն էր արտահայտել նաեւ ռուս հասարակական գործիչ, լրագրող Մաքսիմ Շեվչենկոն: Հարցին, թե ինչպես կմեկնաբանի հաղորդման շրջանակում հնչած արտահայտությունները, Սերգեյ Ժելեզնյակն ասաց.

«Ես շատ կուզենայի, որ փորձագետները կամ նրանք, ովքեր իրենց փորձագետ են համարում, հանրային ելույթների ժամանակ չսադրեին իրենց արտահայտություններով, որոնք կարող են վիրավորել այս կամ այն ազգին: Ռուսաստանը բազմազգ երկիր է, այստեղ ապրում է ավելի քան 2 մլն հայ, եւ դա մեր հասարակության հարգարժան հատվածն է: Այս առումով ընդունելի չէ հնչեցնել ցանկացած ազգության մասին նման հայտարարություններ, որոնք ունեն վիրավորական բնույթ այդ ազգի ներկայացուցիչների համար: Նրանք, ովքեր զբաղվում են հասարակական, քաղաքական գործունեությամբ, պետք է լինեն կրկնակի պատասխանատու իրենց ասածի եւ արածի համար»,-ասաց նա:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին