Մանուէլն արժանի է աշխարհի առաջնության արծաթե մեդալին. Արսեն Եղիազարյան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի կարծիքով, պատանի շախմատիստները հաջող հանդես եկան աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում:

«Մինչ աշխարհի առաջնությանը մասնակցելը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացրեցինք: Կարծում եմ, մեր հաջողությունում դեր խաղաց նաև այն, որ առաջնությունն անցկացվում է բարձր լեռնային գոտում, ինչին մենք սովոր էինք: Թեպետ առաջնությունը կազմակերպական տեսանկյունից անհաջող էր, բայց մեզ համար ամեն ինչ լավ դասավորվեց: Խաղերից հետո կարող էինք մոտ երկու ժամ սպասել, որ մեզ նորից հյուրանոց տանեին, և նմանատիպ այլ բաներ: Բայց ֆեդերացիան ամեն ինչ արել էր մեր մասնակիցների համար, որ հաջող հանդես գային: Նույնիսկ շախմատային ուժեղ ծրագրեր էին տրվել նրանց»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած հանդիպման ժամանակ ասաց Եղիազարյանը:

Վերջինս խոսեց նաև Հայաստանի շախմատիստների մասնակցության մասին. «Մանուէլի մեկնարկն այնքան էլ հաջող չէր`4 հնարավորից 2,5 միավոր, բայց հետո քիչ-քիչ լավացրեց պարտիաների որակը: Վերջին երկու պարտիաները շատ կարևոր էին, և նա հաջող խաղաց: Մանուէլն արժանի էր աշխարհի առաջնության արծաթե մեդալին: Առաջին հորիզոնականը զբաղեցրած նորվեգացի մասնակիցը հրաշալի խաղաց ամբողջ մրցաշարի ընթացքում: Մեր մյուս մասնակիցներից մի քիչ ավելին էինք սպասում: Վատ հանդես չեկավ Հայկ Մարտիրոսյանը, նա դեռևս 17 տարեկան է և իրեն ցույց կտա հաջորդ մրցաշարերում: Իսկ Տիգրան Հարությունյանը և Սիրանուշ Անդրեասյանն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան»:

Իտալիայում կայացած աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում Մանուէլ Պետրոսյանը (Հայաստան), Թարի Արյանը (Նորվեգիա) և Արավինդ Չիտամբարամը (Հնդկաստան) 11 հնարավորից վաստակեցին 8.5-ական միավոր և կիսեցին 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Արյանը հռչակվեց չեմպիոն, Պետրոսյանը դարձավ փոխչեմպիոն, իսկ Չիտամբարամը եզրափակեց լավագույն եռյակը: Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Հարությունյանը վաստակեց 6.5 միավոր և գրավեց 43-րդ տեղը:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP