Մրցաշարի ավարտին առավել թարմ տեսք ունեի, ինչն օգնեց արծաթե մեդալակիր դառնալ. Մանուէլ Պետրոսյան 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի և Եվրոպայի մինչև 18 տարեկանների 2016 թվականի չեմպիոն, 2017 թվականի աշխարհի առաջնության մինչև 20 տարեկանների փոխչեմպիոն Մանուէլ Պետրոսյանի կարծիքով, աշխարհի առաջնությունում իր հաջողությունը կապում է նաև ֆիզիկական լավ վիճակի հետ:

«Ինձ համար հաջող ստացվեց աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը, թեպետ վատ մեկնարկ ունեցա: Չէի հարմարվել նոր պայմաններին, սակայն առաջնության ընթացքում սկսեցի հարմարվել: Մրցաշարի ավարտին մյուս մրցակիցներից առավել թարմ տեսք ունեի, ինչն օգնեց արծաթե մեդալակիր դառնալ: Միայն ինչ-որ բան չբավարարեց, որ առաջին հորիզոնականը զբաղեցնեմ: Բոլոր պարտիաներս էլ դժվար էին, բայց առավել դժվար էին ստացվում վերջին 3 պարտիաները: 3-ից 2 պարտիայում խաղում էի սև խաղաքարերով և մրցում ուժեղագույնների հետ: Հաջողության հասա նաև ինչ-որ տեղ ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետրոսյանը:

Հայազգի գրոսմայստերը փաստեց նաև, որ վերջին պարտիաները միշտ էլ լարված են լինում, և պահից է կախված, թե ինչ մարտավարությամբ պետք է հանդես գալ: «Մրցակիցս միայն հաղթանակի դեպքում կարող էր շահել մրցաշարը: Նրան ոչ-ոքի արդյունքը ձեռնտու չէր: Ես ճանաչում էի նրան և գիտեի, որ մարտական է տրամադրված: Այդպես էլ եղավ` առաջին իսկ պահից նա խաղային դիրքի էր ձգտում: Նախավերջին տուրից հետո նա պարտություն էր կրել և ընկճված էր»-ասաց Մանուէլը:

Վերջինս շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր աջակցել են իրեն առաջնությունից առաջ և հետո. «Շնորհակալ եմ նրանց, ովքեր մրցաշարից առաջ և մրցաշարի ընթացքում հավատում և աջակցում էին ինձ: Առանց նրանց աջակցության անհնարին կլիներ այս հաջողությանը հասնել: Ինձ օգնում էին անձնական մարզիչս, Լևոն Արոնյանը, ում խորհուրդները մեծ կարևորություն ունեն մեզ համար»,- շեշտեց գրոսմայստերը:

Մանուէլ Պետրոսյանն այս տարի չի մասնակցի որևէ մրցաշարի, իսկ 2018 հունվարի կմասնակցի Հայաստանի առաջնությանը:

Իտալիայում կայացած աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում Մանուէլ Պետրոսյանը (Հայաստան), Թարի Արյանը (Նորվեգիա) և Արավինդ Չիտամբարամը (Հնդկաստան) 11 հնարավորից վաստակեցին 8.5-ական միավոր և կիսեցին 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Արյանը հռչակվեց չեմպիոն, Պետրոսյանը դարձավ փոխչեմպիոն, իսկ Չիտամբարամը եզրափակեց լավագույն եռյակը: Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով գրավեց 16-րդ տեղը, իսկ Տիգրան Հարությունյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 43-րդ հորիզոնականը:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP