ԵԱՏՄ-ի անդամ լինելը Հայաստանին միայն օգուտ է բերում. Արամ Սաֆարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ընտրությունը՝ դառնալու ԵԱՏՄ-ի ակտիվ, կառուցողական անդամ ճիշտ էր, անդամակցությունը Հայաստանին բերում է միայն օգուտ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության ՀԿ-ի վերջին երեք տարիների և 2017-ի առաջին ութ ամիսների հետազոտության արդյունքները ներկայացրեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Որպես՝ փորձագիտական կառույցի ղեկավար ուզում եմ ասել, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ճիշտ է, մենք երկրորդ տարին է, որ քաղում ենք դրա բարեբեր պտուղները: 2016-ի երկրորդ կիսամյակում և 2017-ի առաջին ութ ամիսներին արտահանման ծավալներն աճել են, 2018-ին ևս շարունակելու են աճել: Մենք քաղելու ենք դրա քաղաքական պտուղները՝ լինելով կառուցողական դաշտում և ունենալով կառուցողական մասնակցություն ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին»,-ասաց Սաֆարյանը:

ԵԱՏՄ-ին անդամակցության և ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման նպատակն է Հայաստանը դուրս բերել կայուն զարգացման ճանապարհ:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից, ստորագրել են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների նախագահները 2014թ. մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին