ԵԱՏՄ-ին անդամակցելու նպատակը երկարաժամկետ զարգացումը երաշխավորելու նախադրյալների ստեղծումն էր. Խոսրով Հարությունյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն արձանագրում է, որ ժամանակակից գլոբալ տնտեսական միջավայրում որևէ երկիր չի փորձում միայնակ գոյատևել: Նրա խոսքով` նույնիսկ գերտերությունները փորձում են անդամագրվել մեգատնտեսությունների և այդ շրջանակներում, օգտվելով տնտեսական համագործակցության հնարավոր արդյունքներից, ձևավորել սեփական մրցունակ ազգային տնտեսությունը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նման կարծիք հայտնեց խորհրդարանում ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում: Այդ համատեքստում Հայաստանի ընտրությունը շատ մեծ չէր, և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հիմնական նպատակը երկարաժամկետ հատվածում դինամիկ զարգացումը երաշխավորելու նախադրյալների ստեղծումն էր: Սա է գաղափարը: Հայաստանի պարագայում մրցունակ ազգային տնտեսություն, նշանակում է նախ տնտեսություն, որն ունակ է արտաքին շուկաներ մրցունակ առաջարկ տանել: Հայաստանի պարագայում այլ լուծում չկա: Ո՞րն է մեզ համար ամենահարմար տնտեսական տարածքը մատչելիության տեսանկյունից: Անկասկած եվրասիականը, իսկ եթե ավելի կոնկրետ` ռուսականը: Արդյոք սա նշանակում է, որ մենք պետք է խորշենք այլ հնարավորություններից, անկասկած ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հարությունյանը:

Հարությունյանը հավելեց, որ եվրասիական շուկան ինքնին երաշխիքներ չի ստեղծում, որպեսզի Հայաստանը կարողանա մրցունակ տնտեսություն ձևավորել: «Այդ շուկան ընդամենը երաշխիքներ է ստեղծում իրացնել ապրանքներ, եթե դրանք մրցունակ են: Մրցունակ արտադրանք ունենալու համար մեզ պետք են ժամանակակից տեխնոլոգիական արտադրական կարողություններ: Այդ տեխնոլոգիական հնարավորություններն Արևմուտքում են: Օգտվե՞լ դրանցից, իհարկե այո: Օգտագործե՞լ այդ հնարավորությունները, անշուշտ այո, բայց տեխնոլոգիաները քիչ են, իսկ ներդրողների համար պետք է կանխատեսելիություն դատական համակարգի, բիզնես միջավայրի թափանցիկության առումով: Եվրոպական Միության հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս արդիականացնել մեր տնտեսության օրգանիզմը»,- ընդգծեց պատգամավորը:

Նա այն կարծիքին չէ, որ Եվրասիական տնտեսական միությունում ամեն ինչ կարգին է, սակայն նորմալ է համարում, որ այնտեղ կարող են լինել թերություններ և խնդիրներ, քանի որ ընդամենը երկու տարի գոյություն ունեցող կառույցը չէր կարող միանգամից բոլոր հարցերը կարգավորել: Խոսրով Հարությունյանը հիշեցրեց Եվրոպական Միության օրինակը, որի ձևավորման սկզբնական ժամանակահատվածում էլ ամեն ինչ չէ, որ հարթ է եղել:

Խոսրով Հարությունյանը վստահ է, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի խանգարում մեր երկրի զարգացմանը: Նա նշում է, որ այդ անդամակցությանը և դրա ընձեռած հնարավորությունները ճիշտ օգտագործելու դեպքում ստացվող օգուտներին պետք է նայել երկարաժամկետ կտրվածքով:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում