Էրդողանին չի հաջողվի ԼՂ հիմնահարցը մտցնել Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման օրակարգ. թուրքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ղարաբաղյան հարցը բարձրացնելու ցանկությունն ընթացք չի ստանա: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ղարաբաղյան հարցի բարձրացման մասին հայտարարությունները նորություն չեն:

«Էրդողանը նմանատիպ հայտարարություն արել էր դեռ մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, սակայն դրանից հետո հարցը չի քննարկվել կամ էլ ընթացք չի տրվել: Հիմա մենք տեսնում ենք, որ Էրդողանը իրեն հատուկ համառությամբ, խորամանկությամբ փորձում է խնդիրը բարձրացնել: Համոզված եմ, որ չի հաջողվի հարցը մտցնել 3 նախագահների քննարկման օրակարգ»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետի խոսքով՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններն իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, որը պահպանում է իր կարևոր նշանակությունը:

«Կարծում եմ ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի նախագահները չեն արձագանքի Էրդողանի խորամանկությանը: Էրդողանի այս քայլը նորություն չէ, նա պարբերաբար բարձրացնում է Ղարաբաղի հարցը, փորձում է ցույց տալ, որ կարևոր դեր ունի տարածաշրջանում, փորձում է խցկվել համանախագահների շրջանակ, բայց այդ բոլոր փորձերը ապարդյուն են եղել»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը նշեց, որ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նախագահների օրակարգում Սիրիայի հարցն է: Սիրիայում սկսվում է խաղաղ կարգավորման փուլը, որում Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նախագահների դերակատարությունը մեծ է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 22-ին կրկին հայտարարել էր, որ Իրանի, Ռուսաստանի նախագահների հետ հանդիպմանը պատրաստվում է բարձրացնել ղարաբաղյան հարցը: «Ռուսաստանը միակ ուժն է, որ կարող է լուծել այս խնդիրը»,- ասել էր նա:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում