Սպորտ

Հրանտ Մելքումյանը կարևորում է Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարի անցկացումը 

1 րոպեի ընթերցում

Հրանտ Մելքումյանը կարևորում է Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարի անցկացումը 

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը կարևորում է Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարի անցկացումը:

«Ինձ համար առաջին հերթին Աշոտ Անաստասյանի հիշատակը հարգելու առիթ է այս մրցաշարին մասնակցելը: Այստեղ մարզական արդյունքը երկրորդական է: Անաստասյանի հետ շատ ենք խաղացել, շատ բան սովորել նրանից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մելքումյանը:

Աշոտ Անաստասյանը Հայաստանի 8-ակի չեմպիոն էր: Նրա անվան բլից-մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 փուլից: Մրցաշարին մասնակցում են 14 երկրի շուրջ 200 մասնակից, այդ թվում՝29 գրոսմայստեր և 28 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցանակային ֆոնդը կազմում է 2500 ԱՄՆ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում