Սպորտ

Գաբրիել Սարգսյանը Ծաղկաձորի շախմատի  միջազգային մրցաշարը գովելի նախաձեռնություն է համարում

1 րոպեի ընթերցում

Գաբրիել Սարգսյանը Ծաղկաձորի շախմատի  միջազգային մրցաշարը գովելի նախաձեռնություն է համարում

ԾԱՂԿԱՁՈՐ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանի կարծիքով, Ծաղկաձորի առաջին միջազգային մրցաշարը գովելի նախաձեռնություն է: «Ծաղկաձորի բաց մրցաշարը հրաշալի նախաձեռնություն է: Հատկապես այն, որ հիմնական մրցաշարից առաջ անցկացվում է կայծակնային մրցաշարը: Աշոտ Անաստասյանի անվան այս հուշամրցաշարը շատ պարտավորեցնող է մեզ` հայ մասնակիցներիս համար: Ես կարծում եմ, որ նմանատիպ մրցաշարերը հատկապես կարևոր են երեխաների համար, քանի որ նոր փորձ ձեռք բերելու հնարավորություն են տալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գաբրիել Սարգսյանը:

Աշոտ Անաստասյանը Հայաստանի 8-ակի չեմպիոն է: Նրա անվան բլից-մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 փուլից: Մրցաշարին մասնակցում են 14 երկրի շուրջ 200 մասնակից, այդ թվում՝ 29 գրոյսմայստեր և 28 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցանակային ֆոնդը կազմում է 2500 ԱՄՆ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում