Ծաղկաձորը կարող է շախմատային կենտրոն լինել ամբողջ աշխարհի համար. բացվել է Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարը

2 րոպեի ընթերցում

ԾԱՂԿԱՁՈՐ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հաջողված է համարում «Ծաղկաձոր օփեն» միջազգային առաջին մրցաշարը, որին ընդառաջ անցկացվում է նաև «բլից» մրցաշար՝ նվիրված Աշոտ Անաստասյանի հիշատակին: «Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ այսքան մասնակից կունենանք: Ուրախ և զարմացած եմ, որ Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարը մոտ 200 մասնակից ունի: Սա մեծ նվաճում է Ծաղկաձորի և մեր երկրի համար: Այս մրցաշարը մեծ տոն է: Ինչպես ցանկանում էինք Ջերմուկը դարձնել շախմատային կենտրոն, կարծում եմ, որ Ծաղկաձորը կարող է շախմատային կենտրոն լինել ամբողջ աշխարհի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծաղկաձորում հուշամրցաշարի մեկնարկին նշեց Լպուտյանը:

Հայաստանի շախմատային ֆեդերացիան նոյեմբերի 22-ին կազմակերպել է շախմատի կայծակնային մրցաշար՝ նվիրված միջազգային գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Մրցաշարին մասնակցում են 14 երկրների շուրջ 200 շախմատիստներ, այդ թվում` 29 միջազգային գրոսմայստեր և 28 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2500 ԱՄՆ դոլար: Սահմանված են 10 հիմնական և 3 հատուկ մրցանակներ:

Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ն էլ կանցկացվի «Ծաղկաձոր օփեն» շախմատի միաջազգային մրցաշարը: Այն կանցկացվի Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարերում հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրների շուրջ 160 շախմատիստներ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 23 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 12000 ԱՄՆ դոլար: Սահմանված են 15 հիմնական և 10 հատուկ մրցանակներ:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն