Հասարակական

Երևանում նոյեմբերի 21-26-ը կանցկացվի արտաքին գովազդի երկրորդ փառատոնը

1 րոպեի ընթերցում

Երևանում նոյեմբերի 21-26-ը կանցկացվի արտաքին գովազդի երկրորդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնը: Նախաձեռնության նպատակն է խթանել տարածաշրջանում գովազդի ոլորտի զարգացումը, ինչպես նաև հայկական շուկայում միջազգային լավագույն փորձի ներդրումը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փառատոնը մեկ հարկի տակ է համախմբելու աշխարհահռչակ գովազդային ընկերությունների ներկայացուցիչների և գովազդի ոլորտի մասնագետների, որոնք կանցկացնեն վարպետության դասեր, կմասնակցեն մասնագիտական համաժողովների: Նշենք, որ արտաքին գովազդի երկրորդ փառատոնի շրջանակում Երևան են ժամանելու աշխարհի առաջատար DDB, BBDO, Saatchi & Saatchi, Zeno Group գովազդային գործակալությունների արտ-տնօրենները:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին` ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում: Ծրագրի շրջանակում համապատասխան անվանակարգերում ներկայացված հայկական գովազդի շուկայի լավագույնը ճանաչված նմուշները կպարգևատրվեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում