Արտաշես Գեղամյան. Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի ստորագրումը լավ օրինակ կդառնա ԵԱՏՄ մյուս անդամների համար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ Հայաստանի Համապարփակ ևընդլայնվածգործընկերության համաձայնագրի ստորագրումը լավ օրինակ կդառնա ԵԱՏՄ մյուս անդամների և հենց Եվրասիական տնտեսական միության համար։ Այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված Արտաշես Գեղամյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» երևանյան Մեդիաֆորումի ժամանակ։

Արտաշես Գեղամյանի խոսքերով՝ Հայաստանի ղեկավարությունն իր նորագույն պատմության շրջադարձային պահին բացառիկ իմաստնություն ցուցաբերեց և, ի տարբերություն Ուկրաինայի ու Մոլդովայի ղեկավարների, քաղաքական կամք դրսևորեց և 2013թ. սեպտեմբերին հայտարարեց Եվրասիական տնտեսական միություն մտնելու որոշման մասին։ Պատգամավորը կարծում է, որ եթե այն ժամանակ Հայաստանը ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացման փաստաթուղթը, ապա այդ համաձայնագրի տնտեսական մասի իրագործումը կհանգեցներ, նրա խոսքերով՝ «հայկական տնտեսության բացարձակ կաթվածահարման»։ Իսկ այժմ, կարծում է պատգամավորը, Համաձայնագիրն ինքն է զգալի փոփոխությունների ենթարկվել, և անգամ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն են համակերպվել այն փաստին, որ ԵՄ-ի հետ ՀՀ-ի գործընկերության նոր համաձայնագիրը կազմված է ԵԱՏՄ-ի առջև Հայաստանի պարտավորությունների լիակատար հաշվառմամբ։ «Սա հայկական դիվանագիտության և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի անվիճելի հաղթանակն է։ Չնայած արտաքին լրջագույն ճնշմանը՝ նախագահը քաղաքական կամք դրսևորեց և հետևողականորեն առաջ մղեց այդ գաղափարը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում զինաթափ անող հայտարարություն է արել այն մասին, որ Հայաստանի և ԵՄ-ի՝ ասոցիատիվ համաձայնագրին (հայտնի վերապահումներով) մոտ նոր Համաձայնագրի օրինակով մեր երկիրը ցույց կտա, որ չկան անհաղթահարելի խոչընդոտներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև սերտ տնտեսական համագործակցություն հաստատելու համար։ Ավելին, իր օրինակով ցույց կտա ինտեգրացիոն գործընթացների փոխշահավետությունը ԵՄ և ԵԱՏՄ անդամ պետությունների համար, ինչպես նաև այն հնարավորությունը, որ Հայաստանը, լինելով մեկ տնտեսական կազմակերպության՝ ԵԱՏՄ-ի և անվտանգության համակարգի՝ ՀԱՊԿ-ի անդամ, կարող է միաժամանակ համապարփակ և խոր գործընկերություն հաստատել ԵՄ-ի հետ»։

Գեղամյանի կարծիքով՝ Հայաստանը սրանով աշխարհին հայտարարում է, որ եթե ԵԱՏՄ առանձին վերցրած երկրի համար հնարավոր է ասոցիատիվ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ՝ միևնույն ժամանակ վնաս չհասցնելով ավելի վաղ ստանձնած պարտավորություններին, ապա դա լավ օրինակ կդառնա Եվրասիական տնտեսական միության այլ երկրների, այդ թվում և Ռուսաստանի ու, ըստ էության՝ նաև ԵԱՏՄ-ի համար։ «Այդ փաստը դեռևս պետք է ընկալեն ԵԱՏՄ բարին չկամեցողները, որոնք, քաղաքական կարճատեսություն կամ բանալ կանխակալություն դրսևորելով, ամեն կերպ ջանում են աղավաղել ոչ միայն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության բովանդակությունը, որը մեր բարդ ժամանակներում շատ ու շատ պահանջված է, այլև իր գործողություններով էլ ավելի են բորբոքում Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև լարվածությունը։ Հայաստանը, ԵԱՏՄ անդամ հանդիսանալով և պատրաստ լինելով ԵՄ-ի հետ ստորագրել նոր Համաձայնագիր համապարփակ ևընդլայնված գործընկերության մասին, հիրավի հեղափոխական քայլ է կատարել՝ դրանով իսկ չեղարկելով այս երկու միջազգային միությունների անհամատեղելիության մասին բոլոր փաստարկները։ Հայաստանի օրինակով չեղարկվել են բոլոր շահարկումները ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության հաստատման անհնարինության վերաբերյալ, ինչը եռանդագին սերմանվում էր երրորդ երկրների կողմից։ Ըստ էության, նրանց բոլոր փաստարկները կեղծ էին»,- ընդգծեց Արտաշես Գեղամյանը։ Նրա կարծիքով՝ դրանով իսկ հաստատվում է, որ երկու միավորումների՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև որակապես նոր տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունը միանգամայն իրական է։ «Միավորված Եվրոպան, համենայնդեպս՝ եվրոպական շատ երկրներ, խորապես ըմբռնելով տեղի ունեցող գործընթացները, հասկանում են այդ համագործակցության ակտուալությունը և անայլընտրանքայնությունը»,- ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը։

Հայաստանը հույս ունի, որ 2017թ. նոյեմբերի 24-ին «Արևելյան գործընկերության» Բրյուսելում կայանալիք գագաթաժողովում կստորագրվի ԵՄ-ի հետ Համապարփակ ևընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը փաստացի կփոխարինի գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում