Սպորտ

Կարեն Գրիգորյանը երկրորդ պարտությունը կրեց Բարսելոնայում 

1 րոպեի ընթերցում

Կարեն Գրիգորյանը երկրորդ պարտությունը կրեց Բարսելոնայում 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայում կայացավ «Բարսելոնա Մասթերս» շրջանային մրցաշարի 6-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը կրեց իր երկրորդ պարտությունը: Հայ շախմատիստի մրցակիցը իտալացի գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոն էր: Գրիգորյանն ունի 3 միավոր: Առաջատարներն իրենց ակտիվում գրանցել են 4,5-ական միավոր:

«Բարսելոնա Մասթերս»-ին մասնակցում են 10 շախմատիստ՝ 9 գրոսմայստեր և 1 միջազգային վարպետ: Մրցաշարը ՖԻԴԵ–ի մրցաշարերի դասակարգման 13-րդ կարգի է՝ 2563 միջին գործակցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում