Հասարակական

Դավիթ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

2 րոպեի ընթերցում

Դավիթ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը շնորհավորել է բարեկամ երկրի դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա ևս կշարունակի զարգացնել երկու երկրների՝ ամուր հիմքերի վրա դրված բազմաբևեռ համագործակցությունը:

Դեսպան Լաքոտը շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու հայ-ֆրանսիական փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Դեսպանի հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններից հետո օրենսդրական դաշտում կատարվող աշխատանքներին, ՀՀ-ում ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունների հաջողության պատմություններին և հայաստանյան մի շարք ԲՈՒՀ-երում՝ այդ թվում նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանում, իրավունքի բնագավառում էլեկտրոնային գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթաց ներդնելու հնարավորությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարներն ու միջազգային որդեգրմանը վերաբերող մի շարք հարցեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում