Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը կես միավորով է հետ մնում առաջատարից. աշխարհի առաջնություն  

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը կես միավորով է հետ մնում առաջատարից. աշխարհի առաջնություն  

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Տարվիզիո քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացել է 3-րդ տուրը: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը պարտվեց, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի: Միավորը կիսեց նաև Տիգրան Հարությունյանը:

Կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիրանուշ Ղուկասյանը հաղթանակ տարավ:

Այս տուրից հետո Ղուկասյանը 22-րդ տեղում է:

Հայկ Մարտիրոսյանը առաջատարից հետ է մնում կես միավորով և ունի 2,5 միավոր: Մանուէլ Պետրոսյանն ունի 2 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում