Սպորտ

Կարեն Գրիգորյանը շարունակում է ելույթները Բարսելոնայի միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Կարեն Գրիգորյանը շարունակում է ելույթները Բարսելոնայի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայում կայացավ «Բարսելոնա Մասթերս» շրջանային մրցաշարի 6-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է շախմատի ֆեդերացիան: Կարեն Գրիգորյանը լարված ընթացք ունեցած պարտիայում, պարտվեց Չիլին ներկայացնող գրոսմայստեր Վասկես Ռոդրիգոյին:

6-րդ տուրից հետո աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են միջազգային վարպետ Ասիս Իպոլիտոն և գրոսմայստեր Գլեդուրա Բենջամինը: Կարեն Գրիգորյանը 3 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում:

«Բարսելոնա Մասթերս»-ին մասնակցում են 10 շախմատիստ՝ 9 գրոսմայստեր և 1 միջազգային վարպետ: Մրցաշարը ՖԻԴԵ–ի մրցաշարերի դասակարգման 13-րդ կարգի է՝ 2563 միջին գործակցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում