Հասարակական

ԱԺ փոխխոսնակի աշխատասենյակում հանդիպումից հետո ուսանողները դադարեցնում են հացադուլը և վերադառնում նորմալ դասապրոցեսի

3 րոպեի ընթերցում

ԱԺ փոխխոսնակի աշխատասենյակում հանդիպումից հետո ուսանողները դադարեցնում են հացադուլը և վերադառնում նորմալ դասապրոցեսի

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի առնչությամբ դժգոհություն ունեցող ուսանողներն Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովիաշխատասենյակումհանդիպումից հետո հայտարարեցին հացադուլը դադարեցնելու և նորմալ դասապրոցեսի վերադառնալու մասին:Հանդիպմանը միացել է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ուսանողներից Դավիթ Պետրոսյանն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում իրենք առաջարկել են կազմակերպել կլոր սեղան-քննարկում, որին հնարավորություն կունենան մասնակցել հանրության հնարավորինս լայն շերտեր: «Պատգամավորները բավարարել են մեր առաջարկը, և մենք գտնում ենք, որ այս պահին սա լավագույն լուծումն էր: Մենք դադարեցնում ենք հացադուլը և դասադուլը, քանի որ դրանք ընդամենը միջոց էին մեր ձայնը լսելի դարձնելու համար: Մենք կարողացանք լսելի դարձնել մեր ձայնը»,- ընդգծեց նա:

Դավիթ Պետրոսյանը նաև նշեց, որ կլոր սեղան-քննարկումից հետո, երբ կներկայացնեն իրենց փաստարկները, առաջարկները, կտեսնեն, թե ինչ արդյունքներ կլինեն, կորոշեն իրենց քայլերը: «Այս պահին մենք հասանք նրան, որ կազմակերպենք քննարկում, որին կմասնակցեն հանրության հնարավորինս լայն շերտեր: Մեզ ասել են, որ եթե մենք կարողանանք ապացուցել, որ արդեն ընդունված օրենքում սխալներ կան, պատրաստ կլինեն փոփոխությունների: Մենք պատրաստ ենք քննարկմանը և կներկայացնենք մեր առաջարկները»,- մանրամասնեց Պետրոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ պատգամավորներն ընդառաջ են գնացել իրենց խնդրանքին և երաշխավորել են, որ դասադուլ արած ուսանողների նկատմամբ ճնշումներ չեն իրականացվի: «Կարծում ենք կլոր սեղանն այս պայմաններում լավագույն տարբերակն է: Մեր նպատակը մեր ձայնը բարձրացնելն էր, և այս պահին սա եղած տարբերակներից լավագույնն է: Սա հնարավորություն է, իսկ թե ինչպես այն կիրացնենք, կախված է մեզանից»,- հավելեց Պետրոսյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտնեց, որ կլոր սեղան-քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին: «Մենք նոյեմբերի 22-ին Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի գլխավորությամբ կկազմակերպենք կլոր սեղանի ձևաչափով հանրային լսումներ, որի ընթացքում կքննարկենք թե տարկետման, թե ուսանողների խնդիրները: Այդ ամենը լինելու է հրապարակային: Մենք ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք լսել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ձայնը: Մենք ուսանողներին խնդրել ենք, որպեսզի դադարեցնեն դասադուլն ու հացադուլը, որովհետև դրանք ինքնանպատակ չեն: Դասադուլ անում են, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն, մենք լսեցինք նրանց ձայնը»,- ընդգծեց Շարմազանովը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում