Շատերի աչքից չի վրիպել Պուտինի և Էրդողանի լարված տեսքը. նախագահների հանդիպման շատ մանրամասներ մնացին գաղտնի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին խիստ հեռու են բարիդրացիական կոչվելուց: Սիրիայում 2015 թվականի նոյեմբերին թուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը երկու երկրի հարաբերություններում խորը ճգնաժամի պատճառ դարձավ, իսկ արդեն 2016 թվականի վերջին Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունն ավելի խորացրեց այն:

Թեպետ ներկայում երկու երկրների միջև հարաբերությունները նախորդ ամիսների համեմատ կարգավորվել են, սակայն այդ հարաբերությունները հեռու են բարեկամական կոչվելուց և ավելի շուտ գործընկերային բնույթ ունեն:

Այն, որ թուրքական կողմն ունի Ռուսաստանի կարիքը տարբեր քաղաքական ու տնտեսական հարցերում, վկայում է Էրդողան-Պուտին հանդիպումների ու հեռախոսազրույցների հաճախակիությունը: Նոյեմբերի 13-ին կայացած հանդիպումն արդեն չորրորդն էր ընթացիկ տարում: Այն, որ կողմերն օրակարգային շատ հարցեր ունեին քննարկելու, փաստում է հանդիպման տևողությունը՝ ավելի քան 4 ժամ: Թեպետ հանդիպման ավարտից հետո նախագահները լրագրողներին հայտնեցին, թե այն «շատ արդյունավետ» է անցել, սակայն շատերն ընդգծում էին, որ ղեկավարները լարված տեսք ունեին:

Հանդիպման օրակարգում կարևորագույն հարցերից էր սիրիական հակամարտության կարգավորումը: Թեպետ նախքան Սոչի մեկնելն Էրդողանը, արձագանքելով Պուտին-Թրամփ հայտարարությանը, կոչ էր արել ռուսական և ամերիկյան կողմերին զորքերը դուրս բերել Սիրիայի տարածքից, այդուհանդերձ արդեն Ռուսաստանում նա խուսափեց նման համարձակ հայտարարություններով հանդես գալուց: Երկկողմ հանդիպումից հետո լրագրողների առջև արած հայտարարության մեջ Էրդողանը հայտնեց, որ համաձայնություն է կայացվել՝ կենտրոնանալ սիրիական խնդրի քաղաքական կարգավորման վրա:

Ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններն օրակարգում ընդգրկված հաջորդ հարցն էին: Թուրքիան ակտիվորեն փորձում է վերականգնել ռուսական շուկայում ունեցած այն տեղը, որ հարաբերությունների վատացման հետևանքով զիջել էր այլ երկրների ու ռուսական տեղական արտադրանքին:

Հանդիպման արդյունքներով արված հայտարարության մեջ կողմերը հայտնեցին նաև Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման հարցում գործնական փուլին անցնելու մասին: Պուտինը հայտարարեց, որ ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը մոտ ապագայում կսկսի նախագծի իրագործման գործնական փուլը: Առաջին ռեակտորը նախատեսվում է գործարկել արդեն 2023 թվականին:

Ուշագրավ է, որ նախքան Ռուսաստան մեկնելը Էրդողանը հայտարարել էր, թե ՌԴ ղեկավարի հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Սակայն Սոչիում որևէ անդրադարձ ղարաբաղյան հիմնախնդրին այդպես էլ չեղավ: Հաշվի առնելով այն, որ Էրդողանն այդքան հեշտությամբ չէր հրաժարվի ԼՂ խնդրին միջամտելու գայթակղությունից, ստացվում է, որ հարցի քննարկումից հրաժարվել է Վլադիմիր Պուտինը՝ թույլ չտալով Թուրքիային խառնվել հակամարտության կարգավորման գործընթացին:

Պուտին-Էրդողան հանդիպման այլ մանրամասներ այդպես էլ մնացին փակ դռների հետևում: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց միայն, որ կողմերը շատ լուրջ հարցեր են քննարկել, որոնց մանրամասները, սակայն, հրապարակման ենթակա չեն:

Այդուհանդերձ, կարելի է ենթադրել, որ Թուրքիան, որը խնդիրներ ունի Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ, որը վերջերս կրկին հրաժարվել էր արտահանձնել Էրդողանի թիվ մեկ թշնամի հռչակված Ֆեթուլլահ Գյուլենին, սկսել է հայացքն ուղղել դեպի Ռուսաստան: Տասնամյակներ շարունակ Եվրամիության դռների մոտ սպասող երկիրն այսօր դիտարկում է տնտեսական ու քաղաքական այլ կառույցների հետ համագործակցելու հեռանկարները՝ ակնկալելով նոր համագործակցության հեռանկարներ:

Արաքս Կասյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում