Սպորտ

Կարեն Գրիգորյանը մասնակցում է «Բարսելոնա Մասթերս» շրջանային մրցաշարին 

1 րոպեի ընթերցում

Կարեն Գրիգորյանը մասնակցում է «Բարսելոնա Մասթերս» շրջանային մրցաշարին 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայում մեկնարկել է «Բարսելոնա Մասթերս» շրջանային մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: «Բարսելոնա Մասթերս» մրցաշարում կայացել են նախատեսված 9 տուրից հինգի պարտիաները, որոնց արդյունքում աղյուսակը 4 միավորով միանձնյա գլխավորում է միջազգային վարպետ Ասիս Իպոլիտոն: Գլեդուրա Բենջամինը 3.5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Կարեն Գրիգորյանը 3 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ՝ 9 գրոսմայստեր և 1 միջազգային վարպետ: Մրցաշարը ՖԻԴԵ-ի մրցաշարերի դասակարգման 13-րդ կարգի է՝ 2563 միջին գործակցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում