Սպորտ

Մարիա Գևորգյանը ոչ-ոքիով մեկնարկեց Գափրինդաշվիլու մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Մարիա Գևորգյանը ոչ-ոքիով մեկնարկեց Գափրինդաշվիլու մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկեց «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ» միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Կայացած մրցաշարի առաջին տուրում մեր պատվիրակներից Նորայր Թորոսյանը և Վահե Դանիելյանը հաղթեցին, Հայաստանի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղաց մրցաշարում 2-րդ դասակարգված շախմատիստ գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերի հետ, իր պարտիան հաշտությամբ ավարտեց նաև ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը, իսկ Հովհաննես Հակոբյանը պարտվեց մրցաշարում 3-րդ դասակարգված շախմատիստ, գրոսմայստեր Լուկա Պայչաձեին:

Մրցաշարին մասնակցում են 7 երկրների 58 շախմատիստ: Մասնակիցների թվում են Հայաստանի 5 պատվիրակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում