Սպորտ

ՀՖՖ-ն կտրականապես հերքում է Բելառուսի հետ «պայմանավորված» խաղի մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ՀՖՖ-ն կտրականապես հերքում է Բելառուսի հետ «պայմանավորված» խաղի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքում է տարածված լուրերն այն մասին, որ Բելառուսի դեմ խաղը պայմանավորված է եղել: Այս մասին հայտնեցին ՀՖՖ-ից՝«Արմենպրես»-ի խնդրանքով անդրադառնալով այն հանգամանքին, որFederbet միջազգային կազմակերպությունը (այն զբաղվում է պայմանավորված խաղերի բացահայտմամբ) կասկածներ է հայտնել, որ Հայաստան-Բելառուս (4:1) ընկերական հանդիպումը պայմանավորված է եղել: Ըստ կազմակերպության, կասկածելի է եղել այն, որ մինչև խաղի 41-րդ րոպեն, երբ 0:0 էր հաշիվը, շատ խաղադրույքներ են արվել Հայաստանի թիմի հաղթանակի օգտին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Արազ Օզբիլիսի, Հենրիխ Մխիթարյանի, Ռումյան Հովսեփյանի և էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ նոյեմբերի 9-ին ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն: Հաջորդ հանդիպումը Պետրոսյանի սաները կանցկացնեն նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի թիմի դեմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում