Հասարակական

Կարեն Կարապետյանը հանձնարարեց վերանայել համայնքների զարգացման ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանը հանձնարարեց վերանայել համայնքների զարգացման ծրագրերը

ԵՐԵՎԱՆ,9ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց, որ մինչև տարեվերջ համայնքները վերանայեն, թարմացնեն, ակտուալացնեն իրենց զարգացման մեկամյա ծրագրերը:

«Մեկ բան է մեկ տարի առաջվա գրածը, մեկ այլ՝ այժմյանը: Անհրաժեշտ է թարմ աչքով նայել, այն հորիզոնը, որը դրել ենք, մի փոքր այլ կերպ դիտարկել: Պետք է նաև դիտարկում անենք տարվա մեջ նախատեսված ծրագրերը կատարված են, թե՝ ոչ, վերլուծել՝ արդյոք համայնքները խոշորացման արդյունքում հինգ տարվա զարգացման ծրագրերը վերանայելու խնդիր ունեն: Վերջում կունենանք աշխատանքային, կյանքին մոտ, իրատեսական, թարմ կետեր մտցված աշխատանքային փաստաթուղթ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում