Սուրեն Քրմոյանը ՄԱԿ-ում ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նոյեմբերի 6-ին մեկնարկել է Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի 7-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի ղեկավարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 7-ի ելույթում անդրադարձել է հակակոռուպցիոն ոլորտում վերջին շրջանում իրականացրած նախաձեռնություններին՝ հատուկ շեշտադրելով ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի պահանջներին։ Ելույթում նշվել է հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ մարմնի ստեղծման մասին՝ միաժամանակ ընդգծելով տվյալ մարմնին վերապահված և կոնվենցիայով սահմանված անկախության երաշխիքները։ Սուրեն Քրմոյանը խոսել է նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման կարևորագույն տարրերից ազդարարման համակարգի ստեղծման, ապօրինի հարստացման քրեականացման, հայտարարագրման ինստիտուտի բարեփոխման, էլեկտրոնային կառավարման գործիքների շարունակական ներդրման, գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման և այլ կարևորագույն նախաձեռնությունների մասին։ «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանը կարևորում է բոլոր շահագրգիռ կողմերի՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների ջանքերի և նպատակների համատեղումն ու կառուցողական համագործակցությունը», - ասել է փոխնախարարը։

Նստաշրջանի ընթացքում պատվիրակությունը նաև մի շարք կարևորագույն երկկողմ հանդիպումներ է ունեցել, որոնք կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդմանը։

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ