Կարծիքներ

Քաղաքագետը ՏԻՄ ընտրություններին հիսուն տոկոս մասնակցությունը բավական լավ արդյունք է համարում

1 րոպեի ընթերցում

Քաղաքագետը ՏԻՄ ընտրություններին  հիսուն տոկոս մասնակցությունը բավական լավ արդյունք է համարում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Հայաստանի Հանրապետության 69 համայնքներում նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմիններիընտրությունները հետաքրքիր է որակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ այդ տեսակի ընտրությունների համար հիսուն տոկոս մասնակցություննը բավականին լավ արդյունք է: «Ընտրությունները հետաքրքիր էին նաև նրանով, որ որոշ, հատկապես գյուղական համայնքներում, հաղթել են ոչ ֆավորիտները, իսկ քաղաքային համայնքներում մրցակցություն պարզապես չի էլեղել՝ ֆավորիտը միայնակ է պայքարել»,-ասաց նա:

Հայաստանի 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը 243 335 մարդ է մասնակցել: Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածված թվով 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում