Սերժ Սարգսյանն առանձնացրել է հայ-հնդկական տնտեսական գործակցության ակտիվացման երեք ուղղությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսության ոլորտում Հայաստան-Հնդկաստան հարաբերություններն ավելի ակտիվացնելու համար բազմաթիվ միջոցառումներ պետք է ձեռնարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այստեղ մասնակցելով սննդի փառատոնին՝ անձամբ համոզվեցի, որ համագործակցության ներուժն իրոք շատ մեծ է: Մեկ թվի մասին լսեցի` Հնդկաստանում վերամշակվում է մրգերի և բանջարեղենի միայն 10 տոկոսը: Այստեղ ունենք 3 ուղղությամբ աշխատելու հնարավորություն: Առաջին ուղղությունն այն է, որ որակյալ, մրցունակ սննդամթերք կա Հայաստանում և Հնդկաստանում: Անհրաժեշտ է ավելի մեծացնել այդ ոլորտում փոխանակումների ծավալը: Երկրորդ` Հայաստանում շատ ենք կարևորություն տալիս սննդի արդյունաբերությանը, հատկապես վերամշակման գործընթացին, այստեղ մենք բավական փորձ ենք կուտակել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ այդ փորձին պետք է ծանոթացնել հնդիկ գործարարներին և ունենալ համատեղ ձեռնարկություններ Հնդկաստանում: Նրա խոսքով, պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանում բնակվում է հայերի 1/3--ը, իսկ 2/3-ը բնակվում է Հայաստանից դուրս: Վերջիններիս թվում կան շատերը, ովքեր մեծ հաջողությունների են հասել տարբեր, այդ թվում սննդի արդյունաբերության ոլորտում, և այս գործընթացում նրանց ներգրավումն օգտակար կլինի ինչպես Հնդկաստանի, այնպես էլ այդ գործարարների համար:

«Որպես երրորդ ուղղություն՝ Հայաստանում կարելի է հիմնել համատեղ ձեռնարկություններ, որտեղ կվերամշակվի հնդկական հումքը: Տրանսպորտային կոմունիկացիաները բավարար են: Դրանից բացի, մի հանգամանք կա, որը պետք է խրախուսի հնդիկ գործարարներին: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և Հայաստանում արտադրած ապրանքն, առանց խոչընդոտների, շատ հանգիստ կարող է սպառվել ԵԱՏՄ 180 միլիոնանանոց շուկայում: Հայաստանի հարավային հարևանը՝ Իրանը, ևս մեծ շուկա ունի: Այնտեղ ևս կա սննդամթերքի պահանջարկ»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ: Հանրապետության Նախագահը մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցել նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայերեն العربية English Русский

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ