Ես հարգում եմ Մոուրինյոյի աշխատանքը. Կոնտեն խոսել է պորտուգալացու հետ հարաբերությունների մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչԱնտոնիո Կոնտեննոյեմբերի 5-ին Անգլիայի պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ կայանալիք խաղից առաջ անդրադարձել է Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերություններին:
«Մարզիչների միջև հարաբերությունները կարևոր չեն: Մենք պետք է հարգենք մեկս մյուսի աշխատանքը: Մենք մրցակիցներ ենք: Խաղից հետո ամեն ինչ նույնը կմնա: Ես հարգում եմ նրա աշխատանքը, իսկ նա պետք է հարգի իմը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Կոնտեն:
Նախորդ մրցաշրջանում կայացած «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման ընթացքում, որում տանտերերը հաղթել էին 4:0 հաշվով, Մոուրինյոն խաղի ավարտից հետո հրաժարվել էր սեղմել Կոնտեի ձեռքը՝ ի նշան վերջինիս պահվածքի. իտալացի մարզիչը չափազանց բուռն էր արձագանքել իր թիմի խփած գոլերին: