Արևմուտքն ի զորու չէ պայքարել իսլամական ծայրահեղ արմատականության, դրսևորման` ահաբեկչության դեմ. արաբագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում աշխարհում մի իրողություն է, երբ Արևմուտքն ի զորու չէ պայքարել իսլամական ծայրահեղ արմատականության, դրա առարկայական դրսևորումների` ահաբեկչության դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանն` անդրադառնալով նյույորքյան ահաբեկչությանը:

«Այս փուլում չկան մեխանիզմներ նման դրսևորումների դեմ պայքարելու, այդ ամենը կանխելու համար: Եվ դա մտահոգիչ է, արևմտյան երկրները պետք է հետևություն անեն: Այսօր ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում ճնշելով, մենք այն չենք կարողանում ճնշել դրանից դուրս: «Իսլամական պետություն»-ը չի ընկճվում և փորձում է վախի մթնոլորտ տարածել Արևմուտքում: Ստացվում է ունենք ահաբեկչական գործողություն արևմտյան երկրներում: Եվ գաղտնիք չեմ ասի, որ վերջին տարիներին ահաբեկչական գործողությունների թիվն ավելանում է, ինչպես նաև նկատվում է մարտավարական գործողությունների փոփոխություն: Կիրառվում են ավտոմեքենաներ, սառը զենքեր: Այս առումով Նյու Յորքի ահաբեկչությունը բացառություն չէ»,-ասաց Սարգիս Գրիգորյանը:

Խոսելով ԱՄՆ-ի հնարավոր պատասխան գործողությունների մասին` արաբագետը նշեց, որ հնարավոր է խստացվի փախստականների նկատմամբ վարվող քաղաքականությունը, բայց դրանով խնդրին լուծում չի տրվում, ավելին այն կարող է հակառակ էֆեկտ ունենալ: Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի կողմից նոր ակտիվ գործողություններին, ապա արաբագետը քիչ հավանական է համարում` նշելով, որ այսպես, թե այնպես Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն լուծում է իր առջև դրված խնդիրը:

Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում հոկտեմբերի 31-ին տղամարդը փոքր բեռնատար մեքենայով մեծ արագությամբ քշել է Մանհեթնի անցորդների և հեծանվորդների վրա: Մեքենան մի քանի թաղամաս սլացել է հեծանվորդների համար նախատեսված ճանապարհով և կանգ է առել միայն դպրոցական ավտոբուսին բախվելուց հետո: Կատարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վնասվածքներ են ստացել ավելի քան 12-ը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին