Քաղաքականություն

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 27-ին ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի և Բրազիլիայի միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերությունները և կարևորեց Էդսոն Մոնտեյրուի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ հաջողություն մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով առաքելության ժամանակահատվածում արտգործնախարարության կողմից ցուցաբերված մշտական աջակցության համար՝ Բրազիլիայի դեսպանը համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել:

Ի նշանավորումն Հայաստանի և Բրազիլիայի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի՝ Էդվարդ Նալբանդյանը դեսպան Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին պարգևատրեց ԱԳՆ Պատվո մեդալով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում