Արման Միքայելյանը հաղթանակ է տարել Չիգորինի հուշամրցաշարի 6-րդ տուրում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է հաջող ելույթները Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող շախմատային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում կայացած 6-րդ տուրում Միքայելյանը հաղթել է գրոսմայստեր Միխայիլ Կոբալիային:

Հայ շախմատիստներից Սարգիս Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, Հովհաննես Հակոբյանը, Վլադիմիր Պողոսյանը պարտվել են, իսկ Արթուր Դավթյանը, Հայկ Երիցյանը հաղթանակներ են տարել:

Արման Միքայելյանը շարունակում է մնալ առաջատարների շարքում: Նա ունի 5,5 միավոր:

Հայերեն Русский