Սպորտ

Արման Միքայելյանը Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի առաջատարներից է 

1 րոպեի ընթերցում

Արման Միքայելյանը Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի առաջատարներից է 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է հաջող ելույթները Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող շախմատային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Այս տուրում Միքայելյանը հաղթել է ռուս գրոսմայստեր Վլադիմիր Պոնֆիլենոկին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից մրցակցին գերազանցել է Սարգիս Մկրտչյանը, պարտություն են կրել Վլադիմիր Պողոսյանը, Հայկ Երիցյանը, Արթուր Դավթյանը, իսկ Հովհաննես Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել:

Այս տուրից հետո Միքայելյանն ունի 4,5 միավոր և առաջատարների թվում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում