Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ գործունեության մեջ՝ ի բարօրություն Չինաստանի բարեկամ ժողովրդի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Հայաստանի Հանրապետական կուսակցության և իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար դերը երկրում կշարունակի իր բարենպաստ ազդեցությունն ունենալ Չինաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կայուն զարգացման և աշխարհում աճող հեղինակության վրա:

Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետևողական ամրապնդմանը և խորացմանը: Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների շարունակական ակտիվացումը, ինչպես նաև արդյունավետ գործակցությունը միջազգային ասպարեզում բխում են մեր բարեկամ երկրների և ժողովուրդների կենսական շահերից:

Ուզում եմ նաև նշել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը դիտում է իր առաջնահերթ միջազգային գործընկերների շարքում, որի հետ փոխգործակցությունն ուղղված է փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված հայ-չինական երկկողմ համագործակցության դինամիկ զարգացմանն ու խորացմանը:

Պատրաստ ենք նաև հնարավորինս նպաստելու Ձեր կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի իրականացմանը՝ դիտելով այն որպես բազմագործառույթ նախագիծ, որը կոչված է ապահովելու դրանում ընդգրկված երկրների և ժողովուրդների անվտանգությունը, խաղաղությունը և բարօրությունը:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու հայ-չինական միջկուսակցական, ինչպես նաև միջպետական հարաբերությունների և միջազգային ասպարեզում համագործակցության ամրապնդման հարցերը՝ դրանց մակարդակն ավելի բարձրացնելու նպատակով»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին