Մարվեց և շրջանառության մեջ դրվեց հայկական և իրանական զարդանախշերով ձևավորված համատեղ գեղաթերթիկ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը մարվեց և դրվեց շրջանառության մեջ: Նամականիշներից մեկում պատկերված է Կապույտ մզկիթը, մյուսում՝ Սուր Ամենափրկիչ եկեղեցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գեղաթերթիկը մարվեց հոկտեմբերի 25-ին «ՀայՓոստ»-ի կողմից ՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանի մասնակցությամբ:

«Երկու ժողովուրդները բազմադարյա բարեկամության և եղբայրության հարուստ պատմություն ունեն: Եվ մեր նախարարության տեսանկյունից՝ մենք անում ենք շատ կարևոր քայլ՝ փոքր աղյուս դնելով մեր բարեկամության և եղբայրության կառուցվող շենքին: Համատեղ նամականիշ թողարկելով՝ ցանկացնում ենք խթանել մեր բարեկամությունը»,-ասաց Խաչատրյանը:

Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի կարծիքով՝ համատեղ նամականիշերի թողարկումը փաստում է երկրների դիվանագիտական լավ հարաբերությունների և մշակութային առանձնահատկությունների մասին : Եվ Հայ-իրականական համատեղ նամականիշի թողարկումը դրա վառ ապացույցն է: «Կարծում եմ՝ այս նամականիշները, որոնք կհայտնվեն աշխարհի տարբեր երկրներում, տեղեկատվություն կփոխանցեն մեր երկու երկրների ջերմ հարաբերությունների մասին»,-ասաց նա ու հավելեց՝ նամականիշները պետության հետաքրքիր սիմվոլներն են, և հաճախ շատերը որևէ երկրի մասին տեղեկություններ են հավաքում հենց նամականիշերով:

300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երևանում գտնվող Կապույտ մզկիթը, իսկ 350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա՝ Սպահան քաղաքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի տպագրատներից մեկում՝ 20 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է ՀայՓոստի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Փոխդեսպանի և փոխնախարարի հետ մարումն իրականացրեցին նաև «ՀայՓոստ»-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը և Հայաստանի ֆիատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Հայերեն English Русский

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ