Սպորտ

Գրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է հաջող ելույթները Սանկտ Պետերբուրգում

1 րոպեի ընթերցում

Գրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է հաջող ելույթները Սանկտ Պետերբուրգում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է ելույթները Չիգորինի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում շարունակվում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը: Կայացել է 4-րդ տուրը: Միքայելյանն այս տուրում հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Պայեն Արնաուդին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հովհաննես Հակոբյանը և Հայկ Երիցյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան: Սարգիս Մկրտչյանը, Արթուր Դավթյանը և Վլադիմիր Պողոսյանը հաղթել են:

Միքայելյանը կես միավորով է հետ մնում առաջատարից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում