Սպորտ

Հայ շախմատիստները մասնակցում են Չիգորինի մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստները մասնակցում են Չիգորինի մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում մեկնարկել է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`խոշոր միջազգային ստուգատեսին այս տարի մասնակցում է 20 երկրների 360 շախմատիստ, այդ թվում՝ 33 գրոսմայստեր:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստ. գրոսմայստեր Արման Միքայելյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը, պատանի շախմատիստներ Հովհաննես Հակոբյանը, Սարգիս Մկրտչյանը, Հայկ Երիցյանը և վետերան շախմատիստ Վլադիմիր Պողոսյանը:2 տուրից հետո աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են 61 շախմատիստ: Մեր շախմատիստներից առաջատարների թվում է Արման Միքայելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում