Սպորտ

Փորձելու ենք հնարավորինս լավ խաղալ Եվրոպայի թիմային առաջնությունում. Լիլիթ Մկրտչյան 

1 րոպեի ընթերցում

Փորձելու ենք հնարավորինս լավ խաղալ Եվրոպայի թիմային առաջնությունում. Լիլիթ Մկրտչյան 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանի խոսքով՝ թիմն արդեն սկսել է նախապատրաստվել Եվրոպայի թիմային առաջնությանը և մարտական է տրամադրված:

«Այժմ Ծաղկաձորում ենք և նախապատրաստվում ենք Եվրոպայի թիմային առաջնությանը: Ինչպես միշտ, շախմատից բացի, նաև ակտիվ հանգիստ ենք անցկացնում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Գրոսմայստերի հաղորդմամբ՝ թիմը մարտական է տրամադրված և պայքարելու է լավ արդյունքների համար: «Փորձելու ենք հնարավորինս լավ խաղալ Եվրոպայի թիմային առաջնությունում: Իսկ ինչ վերաբերում է մրցակիցներին, ապա շատ ուժեղ հակառակորդներ ունենք, բայց հիմնական եղել և մնում են Վրաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի թիմերը»,-ասաց շախմատիստը:

Շախմատի Հայաստանի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գևորգյան: Առաջնությունը կանցկացվի Կրետե կղզում և կմեկնարկի հոկտեմբերի 27-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում