ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի Ժողովրդական ժողովների տանը հոկտեմբերի 18-ին բացվել Է Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) 19-րդ համագումարը: Ինչպես տեղեկացնում Է «Սինհուա» գործակալությունը, համագումարում Սի Ցզինպինը ՉԿԿ-ի 18-րդ գումարման Կենտրոնական կոմիտեի անունից հանդես Է եկել զեկույցով, որը վերնագրված Է «Վճռական հաղթանակի հասնել միջին բարեկեցության հասարակության լիակատար կառուցման գործում, չինական յուրահատկությամբ սոցիալիզմի մեծ հաղթանակ տանել նոր դարաշրջանում»:
Սի Ցզինպինը նշել Է, որ համագումարի հիմնական թեման Է՝ «հավատարիմ մնալով մեր սկզբնական նպատակին եւ ոչ մի րոպե իսկ չմոռանալով մեր առաքելության մասին, բարձր պահելով չինական յուրահատկությամբ սոցիալիզմի մեծ դրոշը, վճռական հաղթանակի հասնել միջին բարեկեցության հասարակության լիակատար կառուցման գործում, չինական յուրահատկությամբ սոցիալիզմի մեծ հաղթանակ տանել նոր դարաշրջանում, անդուլ պայքար մղել չին ազգի մեծ վերածննդի մասին չինական երազանքի իրագործման համար»:
Համագումարի բացման արարողությունը վարել Է Լի Կեցյանը: Համագումարն աշխատանքն սկսել Է ժամը 09:00-ին: Ներկա գտնվող բոլոր պատվիրակները ոտքի են կանգնել եւ միասին կատարել ՉԺՀ-ի պետական օրհներգը, այնուհետեւ խորը լռությամբ հարգել Մաո Ցզեդունի, Չժոու Էնլայի, Լյու Շաոցիի, Չժու Դեի, Դեմ Սյաոպինի, Չեն Յունի եւ ավագ սերնդի վախճանված այլ պրոլետարական հեղափոխականների ու հերոսների հիշատակը, որոնք ընկել են հանուն հեղափոխության:
Լի Կեցյանը հայտարարել Է, որ համագումարի աշխատանքին պետք Է մասնակցի 2354 մարդ, ներառյալ 2280 պատվիրակներ եւ համագումարին մասնակցելու համար 74 հատուկ հրավիրյալներ, իսկ համագումարի բացման արարողությանը մասնակցել 2338 մարդ: Նա նաեւ ջերմորեն ողջունել Է նրանց, ովքեր ՉԿԿ-ի անդամ չեն, եւ շահագրգիռ պատասխանատու անձանց ներկայությունը:
Զեկույցը, որով հանդես Է եկել Սի Ցզինպինը, բաղկացած Է 13 մասից.
1. Աշխատանքը եւ պատմական վերափոխումներն անցած հնգամյակում
2. ՉԿԿ-ի պատմական առաքելությունը նոր դարաշրջանում
3. Չինական յուրահատկությամբ սոցիալիզմի գաղափարները նոր դարաշրջանում եւ դրանց իրագործման հիմնական ռազմավարությունը
4. Վճռական հաղթանակ տանել միջին բարեկեցության հասարակության լիակատար կառուցման գործում, նոր շարժում սկսել դեպի արդիականացված սոցիալիստական պետության համակողմանի կառուցում
5. Կենսագործել զարգացման նոր հայեցակարգը, ստեղծել արդիականացված տնտեսական համակարգ
6. Կատարելագործել ինստիտուցիոնալ համակարգը, որն ապահովում Է ժողովրդի՝ որպես երկրի տիրոջ դիրքը, զարգացնել սոցիալիստական ժողովրդավարության քաղաքական կարգը
7. Ամրապնդել վստահությունը սեփական մշակույթի նկատմամբ, խթանել սոցիալիստական մշակույթի ծաղկումն ու բարգավաճումը
8. Բարձրացնել բնակչության բարեկեցության ապահովման ու բարելավման մակարդակը, ուժեղացնել եւ նորացնել սոցիալական կառավարումը
9. Արագացնել բնապահպանական քաղաքակրթության համակարգի բարեփոխումը, կառուցել «աննման Չինաստան»
10. Անշեղորեն ընթանալ չինական յուրահատկությամբ բանակի ամրապնդման ուղիով, համակողմանիորեն խթանել ազգային պաշտպանության եւ բանակի արդիականացումը
11. Հավտարիմ մնալ «Մեկ երկիր-երկու համակարգ» ուղեգծին, խթանել Հայրենիքի վերամիավորումը
12. Մշտապես ընթանալ խաղաղ զարգացման ճանապարհով, խթանել մարդկության միասնական ճակատագրի հանրակցության ստեղծումը
13. Աներեր ու համակողմանիորեն խստացնել ներկուսակցական կառավարումը, շարունակաբար ամրապնդել կուսակցության ներուժը իշխանական կառույցների համար կադրեր պատրաստելու հարցում եւ բարձրացնել նրա ղեկավարման մակարդակը:
Ելույթը քանիցս արժանացել Է բուռն ծափարահությունների:
Համագումարի բացման ընթացքը լուսաբանել են 3 հազարից ավելի չինացի ու օտարերկրյա լրագրողներ: