«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահը վստահեցնում է` Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում առաջացող աղտոտիչները չեն լցվի շրջակա միջավայր

5 րոպեի ընթերցում

ԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ընդունել է Ամուլսարի հանքավայրի շահագործումն իրականացնող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության մի խումբ ներդրողների՝ ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ։ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը Հայաստանում ձևավորված ներդրումային մթնոլորտի և Ամուլսարի հանքի շինարարության ընթացքի վերաբերյալ պատասխանել է«Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին:

-Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետն ընդունել է Լիդիան Ինթերնեյշնլի մի խումբ ներդրողների: Կներկայացնե՞ք Ձեր տպավորությունները հանդիպումից: «Լիդիան»-ն ամենախոշոր ներդրողն է երկրում, ինչպիսի՞ն էին ներդրողների տպավորությունները Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ: Ի՞նչ հարցեր քննարկվեցին:

-Մեր ինստիտուցիոնալ ներդրողներից շատերը նախկինում երբեք չեն այցելել Հայաստան, և կարևոր է, որ նրանք հանդիպեն տարբեր շահագրգիռ կողմերի հետ և վստահություն ձեռք բերեն, որ Հայաստանը ներդրումների համար բարենպաստ երկիր է: Այցելուների խմբում կային տարբեր ինստիտուցիոնալ ներդրողներ և ֆինանսական վերլուծաբաններ, ովքեր քաջատեղյակ են շուկայի միտումներին: Նրանք ներկայացնում են կանադական, բրիտանական, ամերիկյան և եվրոպական բանկեր, ֆոնդեր և ինստիտուտներ: Հյուրերը հետաքրքրված էին Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ, տնտեսական հեռանկարով, տնտեսական զարգացումների վերաբերյալ կառավարության կանխատեսումներով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վարչապետ Կարեն Կարապետյանին և Հայաստանի կառավարությանը խմբին ընդունելու և Հայաստանի օտարերկրյա ներդրումների համար բաց լինելը ևս մեկ անգամ ընդգծելու համար: Սա կարևոր է, քանի որ այս ուղերձը գնում է միջազգային շուկաներ, և ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում:

-Շինարարական աշխատանքները սկսվել են անցյալ տարի սեպտեմբերին, և դուք ծրագրում եք ոսկու արդյունահանումը սկսել 2018թ.-ին: Ի՞նչ փուլում է Ծրագիրը հիմա:

-Ծրագիրը ակտիվ շինարարական փուլում է: Մենք սկսել են ենթակառուցվածքների շինարարությունը: Շինարարության մեջ արդեն իսկ ներդրել ենք խոստացված 370 մլն ԱՄՆ դոլարի կեսից ավելին: Հանքի տարածքում այժմ լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվում և տնտեսական աճը հարակից համայնքներում արդեն տեսանելի է: Այս պահին շինարարության վրա աշխատում է ավելի քան 1200 մարդ: Աշխատուժի ավելի քան 30% տեղական համայնքներից է: Վերջին ամիսներին Ամուլսարն ապահովել է ամսական ավելի քան հարյուր հազար դոլարի գնումներ շրջակա համայնքներում, որը մեծապես անդրադարձել է տարածաշրջանի տնտեսության վրա: Ակնկալում ենք, որ մյուս տարի այս ժամանակահատվածում ծրագիրը կսկսի գործել ողջ ծավալով:

-Ինչպե՞ս եք ընդունում ակտիվիստների քննադատությունը: Ո՞րն է Ձեր պատասխանը:

-Մեծ ըմբռնումով եմ ընդունում: Հայաստանը, ինչպես շատ հետխորհրդային երկրներ, հանքարդյունաբերության ոլորտում բացասական փորձառություն ունի: Իրականում, նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղից ինքս եմ, հանքարդյունաբերությունը 30 տարի առաջ և այսօր կատարելագործված տեխնոլոգիաների և բնապահպանական կառավարման տեսանկյունից բացարձակապես տարբեր են: Հայաստանում ժամանակակից հանքարդյունաբերության շատ օրինակներ չեն եղել, և թերահավատություն ու վստահության պակասը ինչ-որ չափով հասկանալի է: Սակայն ժամանակակից հանքերն այսօր ունեն ժամանակակից հնարավորություններ ինժեներական լուծումներով կանխելու շրջակա միջավայր անկառավարելի արտահոսքերը: Աղտոտիչները չեն լցվում շրջակա միջավայր, դա կանխարգելվում է հանքում կառուցվող բազմաթիվ համակարգերի միջոցով: Ի դեպ, եթե գնաք Ամուլսարի շինարարական տեղամաս, կտեսնեք թե ինչպես են կառուցվում դրենաժային համակարգերը, ինչպես են պաշտպանիչ շերտերը դրվում ենթակառուցվածքների տակ: Այս բոլորը ժամանակակից միջոցներ ու լուծումներ են, որոնք ներդրվում են Ամուլսարում: Ես ինքս աշխատել եմ ԱՄՆ-ից մինչև Հարավային Ամերիկա տասնյակ հանքերում, որտեղ այս մեթոդները արդյունավետ կիրառվում են: Այս նույն մեթոդները մենք կիրառում ենք Հայաստանում: Այդուհանդերձ, ես իսկապես հասկանում եմ մտահոգությունները: Մենք ուրախ կլինենք շահագրգիռ կողմերին, ովքեր ցանկանում են տեսնել, թե ինչպես ենք մենք կառուցում հանքը, հյուրընկալել տեղամասում:

Հայերեն English Русский

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին