Սպորտ

Բռնցքամարտի երիտասարդական թիմը վերջին մարզումն է անցկացրել Եվրոպայի առաջնությունից առաջ 

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի երիտասարդական թիմը վերջին մարզումն է անցկացրել Եվրոպայի առաջնությունից առաջ 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականն անցկացրեց վերջին մարզումը Եվրոպայի առաջնությունից առաջ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին բռնցքամարտի ֆեդերացիայից: «Նախապատրաստական շրջանի առաջին մասը ֆիզիկական պատրաստվածության համար էր, երկրորդ փուլն անցկացրեցինք Օլիմպավանում՝ շեշտը դնելով տեխնիկատակտիկական պատրաստվածության վրա: Հավաքականում նորեկներ կան, բայց դա չի խանգարի նրանց, քանի որ բոլորն էլ միջազգային մրցաշարերի փորձ ունեն: Սպասում ենք մեդալների, իսկ թե ինչ գույնի կլինեն դրանք, արդեն ռինգը ցույց կտա»,- Ոսկանյանի խոսքերը մեջ է բերում ֆեդերացիան:

Հայաստանի երիտասարդների հավաքականն ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ այս գիշեր կմեկնի Թուրքիայի Անթալիա քաղաք, որտեղ հոկտեմբերի 20-29-ը կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Անթալիայում Հայաստանը կներկայանա 9 մարզիկով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում